Քաթարի իշխանությունները թույլ են տվել ալկոհոլ վաճառել աշխարհի ակումբային առաջնության ֆան-գոտիներում:
Այս մասին հայտնում է AFP-ն:
Հիշեցնենք՝ աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում «Լիվերպուլը» մրցել է «Ֆլամենգոյի» հետ: Հանդիպումը կայացել է Դոհայի «Խալիֆա Ինտերնեշնլ» մարզադաշտում և ավարտվել մերսիսայդցիների՝ 1:0 հաշվով հաղթանակով:
Հանդիպման միակ գնդակը հեղինակել է հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն՝ Սադիո Մանեի փոխանցումից հետո:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆան-գոտիների տարածքում, որոնք տեղակայված են եղել Դոհայի գոլֆ ակումբի մոտակայքում, երկրպագուները կարողացել են ալկոհոլային խմիչքներ ձեռք բերել: Լցնովի գարեջուրի մեկ բաժակը մոտ 7 դոլար է արժեցել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քաթարը մտադիր է 2022 թվականի աշխարհի առաջնության ժամանակ սպիրտ վաճառել: Հիշեցնենք՝ Քաթարը պահպանողական մահմեդական երկիր է, որտեղ ալկոհոլի վաճառքն արգելվում է: