Իտալական Ա Սերիայի 17-րդ տուրում «Ինտերն» ընդունել է «Ջենոային»: Հանդիպումը կայացել է Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի՝ 4:0 հաշվով հաղթանակով:
64-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Լուկա Պայրետոն 11-մետրանոց է նշանակել «Ջենոայի» դարպասին, որը հաջողությամբ է իրացրել «Ինտերի» հարձակվող Սեբաստյանո Էսպոզիտոն:
Սա 17-ամյա իտալացու առաջին գոլն էլ պրոֆեսիոնալ կարիերայում: Այս էմոցիոնալ պահը ֆուտբոլիստը նշել է մոր հետ.
💭 | Sebastiano had a dream…
— Inter (@Inter_en) 21 декабря 2019 г.
Mum helped it come true 💖
These moments ☺#InterGenoa #ForzaInter ⚫🔵 pic.twitter.com/yeVYYyNqo0
Էսպոզիտոն Միլանի «Ինտերի» սան է: Հարձակվողը «Ինտերի» հիմնական թիմում իր նորամուտը նշել է 2019 թվականի մարտի 14-ին Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ խաղում: