Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում «Լիվերպուլը» հանդիպեց բրազիլական «Ֆլամենգոյին»:
Առաջին խաղակեսի ընթացքում բրազիլական ակումբը լուրջ դիմադրություն ցույց տվեց «Լիվերպուլին»: Նրանք պրեսինգի շնորհիվ կարողացան Կլոպի թիմին ստիպել հետ կանգնել իր մարտավարությունից: Իսկ ահա երկրորդում, մենք տեսանք հավասար պայքար:
Հանդիպման ավելացված ժամանակում մրցավարը սխալմամբ անգլիական ակումբի օգտին նշանակեց 11 մետրանոց, ապա՝ դիտելով դրվագի կրկնությունը չեղարկեց իր որոշումը:
Ավելացված առաջին խաղակեսի 99-րդ րոպեին «Լիվերպուլը» հասավ իր նպատակին: Մանեն աջ եզրով անցում կատարեց ՝ գնդակը փոխանցելով տուգանային հրապարակ, իսկ Ֆիրմինոն՝ վստահ հարվածով բացեց հանդիպման հաշիվը:
Երկրորդ ավելացված խաղակեսում Կլոպի գլխավորած թիմը պահպանեց հաղթական հաշիվը և նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում էլ «Լիվերպուլը» հաղթեց Չեմպիոնների լիգան: