Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն դժգոհել է իր բազմաթիվ վնասվածքներից, տեղեկացնում է Sport.es-ը:
«Չեմ կարողանում զբաղվել իմ սիրելի գործով և դա զայրացնում է ինձ: Չեմ հասկանում, թե որն է սրա պատճառը: Ինչու՞ են վնասվածքները կրկնվում:
Ես քրտնաջան մարզումներ եմ անցկացնում, աշխատում եմ, բայց ամեն անգամ ՝ նույն պատմությունը:
Հույս ունեմ ՝ այս դադարից հետո կվերադառնամ խաղադաշտ»,- ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 22-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են ԱՊԼ-ի ակումբները ՝ «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի այս մրցաշրջանում Դեմբելեն անցկացրել է 5 հանդիպում ու դարձել ՝ 1 գոլի հեղինակ: