Հունվարին մեկնարկելիք տրանսֆերային իրարանցմանը «Բարսելոնան», մեծ հաշվով, անմասն կմնա:
Կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն պարզաբանել է.
«Ես իրապես գոհ եմ իմ տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստների խաղից:
Տրանսֆերային պատուհանի ընթացքում էական փոփոխություններ չենք ունենա»,- մասնագետի խոսքն է մեջբերել Goal.com-ը:
Իսպանական մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ «կապտանռնագույնները» այս ձմռան ընթացքում բազմամիլիոնանոց տրանսֆերներ չեն իրականացնելու: