Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբում հանդես եկող «Վան» ակումբը հայտնել է իր դիրքորոշումը՝ կապված ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունների հետ.
«Հարգելի ֆուտբոլասերներ, տեղեկացնում ենք ձեզ, որ «Վան» ՖԱ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում սատարելու է Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը»,-ասված է հայտրարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայկական մյուս ակումբներից Արմեն Մելիքբեկյանին աջակցելու մասին հայտնել էին նաև «Արարատը», «Դիլիջանը», «Վեստ Արմենիան»: