Բրազիլական «Ֆլամենգոն» համաձայնեցրել է «Ինտերի» հետ Գաբրիել Բարբոսայի` Գաբիգոլի տրանսֆերը, տեղեկացնում է Football Italia-ն: Վերջինս նշում է, որ Գաբիգոլի տրանսֆերի դիմաց բրազիլական ակումբը պատրաստ է վճարել 22 միլիոն եվրո:
Ավելացնենք, որ Գաբիգոլը ճանաչվել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ և ռմբարկու, ինչպես նաև «Ֆլամենգոյի» կազմում նվաճել է Լիբերտադորեսի գավաթը և Բրազիլիայի չեմպիոնությունը: