«Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն կարծիք է հայտնել, որ «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն պետք է լիներ «Ոսկե գնդակի» մրցանակակիրը 2019-ին: Հիշեցնենք, որ մրցանակը ստացավ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիին, իսկ սենեգալացի հարձակվողը քվեարկության արդյունքում գրավեց 4-րդ տեղը:
«Իրականում Մանեն էր արժանի հաղթել «Ոսկե գնդակը»: Աֆրիկայում մենք նրանից ավելի լավ խաղացող չենք տեսնում:
Դուք տեսե՞լ եք ձայները: Իսկ նրանք տեսե՞լ են, թե ինչ է նա արել անցած տարի, քանի գոլ է խփել և ինչերի է նա հասել «Լիվերպուլի» հետ:
Ամոթ է, երբ «Ոսկե գնդակը» չի ստանում մեկը, ում թիմը հաղթեց Չեմպիոնների լիգան», — մեջբերում է Տուրեին Goal-ը: