«Գալաթասարայի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն որոշել է լքել ակումբը, տեղեկացնում է Footmercato-ն:
Նշվում է, որ նման որոշման պատճառ է հանդիսացել կորոնավիրուսի համավարակը, որն ազդել է ակումբի ֆինանսական վիճակի վրա:
Հիշեցնենք, որ Ֆալկաոն տարեկան 5 միլիոն եվրո է վաստակում թուրքական ակումբը, ինչը ստեղծված իրավիճակում բեռ է «Գալաթասարայի» համար:
Հավելենք, որ 34-ամյա հարձակվողը Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 6 հանդիպման և դարձել է 5 գոլի հեղինակ: