Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» Ստամբուլում հյուրընկալվելիս 4 -1 հաշվով կամային հաղթանակ տարավ թուրքական «Գալաթասարայի» նկատմամբ։
Թեև հանդիպման 28-րդ րոպեին տանտերերն Ալեքսեյ Բատրակովի խփած գոլի շնորհիվ բացեցին հաշիվը, Հանսի Ֆլիկի ֆուտբոլիստները կարողացան բեկել խաղի ընթացքն ու չորս գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։
Չնայած վստահ հաղթանակին, «Բարսելոնան» այս հանդիպումում նոր հակառեկորդ սահմանեց։ Ստամբուլում բաց թողած գնդակի արդյունքում կատալոնական ակումբի՝ Չեմպիոնների լիգայում անընդմեջ գոլ բաց թողած խաղերի շարքը հասավ 17-ի։ Սա թիմի պատմության վատագույն ցուցանիշն է այս մրցաշարում։
Վերջին անգամ կապտանռնագույնները եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարում սեփական դարպասն անառիկ են պահել 2025 թվականի ապրիլի 9-ին, երբ քառորդ եզրափակիչի շրջանակում կայացած տնային խաղում 4-0 հաշվով առավելության հասան Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկությա լիգայի փուլի հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի հոկտեմբերի 20-ին՝ հյուրընկալվելով ֆրանսիական ՊՍԺ-ին։
























































