«Պարի Սեն Ժերմենը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել թիմի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի տրանսֆերը։
L’Equipe-ը գրում է, որ փարիզյան ակումբը 200 միլիոն եվրոյի վնասներ է կրել այս տարվա ընթացքում և ուզում է այդ վնասները հանել ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքով։
Դրաքսլերի ծառայություններով հետաքրքրված է Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»։
Դրաքսլերը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ։ Նրա պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո։