«Արսենալի» ֆուտբոլիստները ցանկանում են, որ Կառլո Անչելոտին գլխավորի լոնդոնյան թիմը, և ոչ ակումբի նախկին ֆուտբոլիստ Միկել Արտետան:
Այս մասին հայտնում է Mirror-ը:
Աղբյուրը փոխանցմամբ, թիմի հանդերձարանում հավատ կա Կառլո Անչելոտիի մարզչական փորձի հանդեպ, և որ նա կարող է «Արսենալին» ավելի շատ համապատասխանել, քան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի օգնական Միկել Արտետան:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Կառել Անչելոտին մոտ է «Էվերթոնը» գլխավորելուն, և առաջիկա օրերի ընթացքում այդ մասին կհայտարարվի պաշտոնապես:
Հաղորդվում էր, որ 37-ամյա Արտետան Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզչի գլխավոր հավակնորդն է, որը վերջերս հեռացրեց Ունայ Էմերիին: