«Մարսելի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտարարել է, որ որոշել է հրաժարվել իր պաշտոնից:
Աշխատանքի հեռացման պատճառը մասնագետը անվանել է «Սելթիկի» կիսապաշտպան Օլիվիե Նտչամայի տեղափոխությունը, որը Վիլաշ-Բոաշի հետ համաձայնեցված չէր: Ակումբի ղեկավարությունը դեռ չի արձագանքել մարզչի հայտարարությանը:
«Ես համաձայն չեմ ակումբի տրանսֆերային քաղաքականության հետ: Փոխհատուցման կարիք չունեմ փողի տեսքով, պարզապես ուզում եմ հեռանալ: Ես հրաժարական եմ տվել, բայց ինձ դեռ չեն պատասխանել»,- մեջբերում է պորտուգալացի մասնագետին L’Equipe-ն: