Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2019/20 բազմաչարչար մրցաշրջանը:
Եզրափակչում բախվեցին ՊՍԺ-ն ու Մյունխենի «Բավարիան»: Առաջին խաղակեսն անցավ գերհետաքրքիր պայքարում: Թիմերն ունեցան մի շարք պահեր, սակայն գերազանց էին գործում թիմերի դարպասապահները:
Երկրորդ խաղակեսի 14-րդ րոպեին Կիմիխի փոխանցունը գլխի հարվածով եզրափակեց Կինգսլի Կոմանը:
Մնացած հատվածում փարիզյան թիմն ամեն ինչ արեց, սակայն կորցրածը հետ բերել չհաջողվեց:
«Բավարիան» իր պատմության ընթացքում 6-րդ անգամ տիրեց պատվավոր գավաթին, իսկ ՊՍԺ-ի առաջին փորձն անհաջող էր:
ՉԼ-ի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկու դարձավ Ռոբերտ Լևանդովսկին՝ խփած 15 գոլով: Լեհ հարձակվողն ու Դի Մարիան ամբողջ առաջնության ընթացքում կատարեցին 6-ական գոլային փոխանցում:
Կիմիխը ՉԼ-ի վերջին 3 խաղում կատարեց 4-րդ գոլային փոխանցումը:
ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունում «Բավարիան» հաղթել է բոլոր խաղերում: Դա ՉԼ-ի պատմության մեջ ռեկորդ է:
Ֆլիկն առաջին իսկ մրցաշրջանում հաղթում է բոլոր մրցաշարերում: