Մադրիդի «Ռեալի» առաջատար Կիլիան Մբապեն համոզված է, որ այս տարի չի արժանանա ֆուտբոլային ամենահեղինակավոր անհատական մրցանակին՝ «Ոսկե գնդակին»։ Պատճառը, ըստ ֆրանսիացու, «արքայական» ակումբի դրսևորած պասիվությունն է մեդիադաշտում։ Այս մասին սոցցանցերում տեղեկացնում է իսպանացի լրագրող Իվան Մարտինը։
Ինսայդերի տվյալներով՝ 27-ամյա հարձակվողը խիստ դժգոհ է մադրիդյան գրանդի PR արշավից։ Մբապեն գտնում է, որ անցած մրցաշրջանում իր ցուցադրած գոլառատ խաղն ու վիճակագրությունը լիովին բավարար էին մրցանակին տիրանալու համար, սակայն ղեկավարությունը չի ապահովել անհրաժեշտ տեղեկատվական ճնշումն ու աջակցությունը։
Ավելին՝ Կիլիանը մեծ հույսեր էր կապում նաև լեգենդար հայրենակցի՝ «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ։ Ֆուտբոլիստը սպասում էր «Զիզուի» հրապարակային աջակցությանն ու գովեստի խոսքերին, ինչը, սակայն, տեղի չունեցավ։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հոբելյանական՝ 70-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում։ Հաղթողը կորոշվի ՖԻՖԱ-ի դասակարգման թոփ-100 երկրների առաջատար լրագրողների քվեարկությամբ։

























































