Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում Երևանի «Արարատը» սեփական հարկի տակ ընդունեց Գյումրիի «Շիրակին» և պարտվեց 1:4 հաշվով։
Առաջինը հաշիվը բացեցին արարատցիները: 24-րդ րոպեին աչքի ընկավ Զավեն Բադոյանտը: Երկու րոպե անց Ժիրայր Մարգարյանը խփեց պատասխան գոլը: Երկրորդ խաղակեսի սկբնամասում ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Մորի Կոնեն առաջ մղեց հյուրերին, իսկ 84-րդ րոպեին իվուարդի հարձակվողը խփելով այս խաղում իր երկրորդ գոլը հաշիվը դարձրեց 1:3` ընթացիկ առաջնությունում խփած գոլերի թիվը հասցնելով 21-ի: Ավելցված ժամանակում ևս մեկ անգամ աչքի ընկավ Ժիրայր Մարգարյանը:
Այս խաղից հետո «Շիրակը» միավորների քանակը հասցրեց 45-ի և հասավ առաջատար «Արարատ-Արմենիային», սակայն Վարդան Մինասյանի թիմը Բիչախչյանի թիմի համեմատ մեկ խաղ պակաս է անցկացրել և վաղը Վանաձորում կմրցի «Լոռիի» հետ:
«Արարատը» 33 միավորով եզրափակում է վեցնյակի մրցաշարային աղյուսակը: