«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը երկարաձգելու է պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է ABC Deportes-ը։
Աղբյուրի տեղեկությամբ՝ նոր համաձայնագիրը նախատեսված է լինելու մինչև 2022 թվականը։ Սակայն հենց հիմա Ռամոսը մտածում է միայն Լա լիգան հաղթելու մասին։
Իսպանացի ֆուտբոլիստը և ակումբը տնտեսական որոշ հարցեր ունեն քննարկելու, որոնք կլուծվեն ավելի ուշ։
Ռամոսի գործող պայմանագիրը «արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։