Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի մի շարք ակումբներ իրենց կազմերում ֆուտզալի թիմ չապահովելու համար տուգանվել են: Նման որոշում է կայացվել այսօր՝ մայիսի 21-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստի ընթացքում: Նիստը կայացել է ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ։
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Այսպիսով, ֆուտզալի թիմ չապահովելու համար 2 մլն ՀՀ դրամով տուգանվել են «Ալաշկերտը», «Գանձասար-Կապանը», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան», «Շիրակը», «Փյունիկը», «Ուրարտուն», «Նոան», «Վանը» և «Լոկոմոտիվը»:
Ակումբները չեն բավարարել ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ի պահանջը:
ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի հոդված 12-ի համաձայն՝ Կարգապահական և Էթիկայի կոմիտեի որոշումները Ֆուտբոլային սուբյեկտների կողմից կարող են բողոքարկվել Բողոքարկման Կոմիտե՝ որոշման մասին պաշտոնական հրապարակման պահից 7 (յոթ) օրվա ընթացքում: