Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է «Լիլի» բրազիլացի պաշտպան Գաբրիելին ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «սերուցքայինների» առաջնային նպատակը «ՌԲ Լայպցիգի» ֆուտբոլիստ Դեոտշանքյուլ Յուպամեկանոն է, բայց ակումբը նրա դիմաց 60 մլն եվրո է պահանջում, իսկ ներկայիս պայմաններում դա շատ է նույնիսկ մադրիդցիների համար։
Այդ կերպ, Յուպամեկանոյին պոտենցիալ փոխարինող կարող է դառնալ Գաբրիելը, որի հրաժարագինը կազմում է մոտ 20 մլն եվրո։ Բրազիլացուն ձեռք բերելու միակ խորընդոտը կարող է դառնալ նրա քաղաքացիությունը, բայց իրավիճակը կհարթվի, եթե մադրիդցիների կիսապաշտպան Վինիսիուսը Իսպանիայի քաղաքացիություն ստանա։
Այս մրցաշրջանում 22-ամյա բրազիլացին մասնակցել է 34 խաղի ու դարձել 1 գոլի հեղինակ։