«Նյուքասլը» պատրաստվում է պայմանագիր կնքել «Նապոլիի» կիսապաշտպան Իրվինգ Լոսանոյի հետ: Այս մասին հայտնում է TodoFichajes-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, կողմերն արդեն սկսել են բանակցությունները ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ:
Ավելի վաղ խոսակցություններ կային այն մասին, որ Լոսանոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Էվերթոնը»: