Իտալական «Միլանի» տրանսֆերային հետաքրքրությունների շրջանակում է հայտնվել հոլանդական ՊՍՎ-ի պաշտպան Դենզել Դումֆրիսը:
«Ռոսոներիները» արդեն կապ են հաստատել հոլանդական ակումբի հետ՝ փորձելով համաձայնեցնել հնարավոր տրանսֆերի մանրամասները:
ՊՍՎ-ն 24-ամյա աջ պաշտպանի տրանսֆերը գնահատում է 15 մլն եվրո:
Նախկինում կար տեղեկություն, որ Դումֆրիսի ծառայությունները հետաքրքրում են նաև «Մանչեսթեր Յունայթեդին»:
Նիդերլանդների վաղաժամ ավարտված առաջնությունում պաշտպանն անցկացրած 25 խաղում դարձել է 7 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: