Մյունխենի «Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտնել է հարձակվող Թոմաս Մյուլերի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Մյուլերը «Բավարիայի» սան է: Ֆուտբոլիստը 2000 թվականից ակումբի ենթակառուցվածքներում է, իսկ Բունդեսլիգայի գործող չեմպիոնների հիմնական թիմի կազմում հարձակվողն իր նորամուտը նշել է 2008 թվականին:
«Բավարիայի» հետ պայմանագրի երկարաձգումն ինձ համար առաջնային էր: Ակումբի ծրագրերը ևս այդպիսին էին: Ես այստեղ կյանքիս 2/3-րդն եմ անցկացրել, այնպես որ սա պարզապես ճամփորդություն չէ. մենք պայքարում ենք մեկս մյուսի համար: «Բավարիան» իմ կիրքն է: Ուրախ եմ, որ այստեղ ևս երկու տարի կանցկացնեմ: Բոլոր ուժերս կտամ խաղադաշտում»,- ասել է Թոմասը:
Es müllert until 2023 @FCBayern 🖊️😃 #Müller2023 #Vertragsverlängerung #ThomasMüller #FCBayern #Müller23 pic.twitter.com/MfEMUJhXay
— Thomas Müller (@esmuellert_) April 7, 2020