Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկել է շախմատի Հավակնորդների մրցաշարը:
Առաջին տուրում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի հետ: Խաղաղ ելք է ունեցել նաև ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկի և Կիրիլ Ալեքսեենկոյի մրցախաղը: Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Յան Նեպոմնյաշչին
հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին, իսկ չինացի Դին Լիժենը պարտվել է իր հայրենակից Վան Հաոյին:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով մրցաշարն անցկացվում է առանց հանդիսականների:
Հավակնորդների մրցաշարի հաղթողը հնարավորություն կունենա շախմատի համաշխարհային թագի համար մրցախաց անցկացնել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: