ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ֆրանսիական Լիգա 1-ի՝ «Մոնպելյեի» հետ խաղի ընթացքում գոհ չի մնացել գլխավոր մրցավար Ժերոմ Բրիզարի՝ 38-րդ րոպեին իրենց դեղին քարտ ցույց տալու որոշումից:
Նեյմարը հանդիպման ընդմիջմանն իր դժգոհությունն է հայտնել մրցավարից, երբ թիմերը գնալիս են եղել հանդերձարան: Լսելով 27-ամյա բրազիլացու խոսքերը՝ մրցավարը նրան խնդրել է ֆրանսերեն խոսել.
«Խոսել ֆրանսերե՞ն. հետույքս»,-պատասխանել է Նեյմարը, ինչից հետո ինչ-որ առարկա է նետել պատի ուղղությամբ:
Հանդիպման երկրորդ կեսում Նեյմարի փոխանցումից հետո Մբապեն 57-րդ րոպեին աչքի է ընկել խփած գնդակով: ՊՍԺ-ն արդյունքում հաղթել է 5:0 հաշվով: