Վերսկսվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: 14-րդ տուրում «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալել էր «Գանձասար-Կապանին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:
Հանդիպման 16-րդ րոպեին հաշիվը բացել է Էմիլ Եղիազարյանը: Մրցավարի ավելացված առաջին րոպեին 11 մետրանոց է նշանակվել հյուրերի դարպասին, որը հստակ է իրացրել Ալեքսանդր Կոլովը:
Այս ոչ-ոքիից հետո «Գանձասար-Կապանը» 11 միավորով շարունակում է նախավերջին՝ 9-րդ տեղում գտնվել, իսկ 27 միավորով բարձրանում է առաջին հորիզոնական, «Արարատ-Արմենիան» և «Շիրակը» տուրի հանդիպումը դեռ չեն անցկացրել: