Այսօր` նոյեմբերի 8-ին կայացել է ՀՖՖ Կարգապահական կոմիտեի հերթական նիստը:
Նիստի 2-րդ կետն առնչվել է «Դիլիջանին».
«Դիլիջան ՖԱ»-«Լոռի ՖԱ» (ԳԽ012) խաղի մասին («Դիլիջան ՖԱ» թիմը հրաժարվել է գավաթի խաղարկությունից) ՈՐՈՇԵՑԻՆ` 2. 01/11/19թ. «Դիլիջան ՖԱ»-«Լոռի ՖԱ» (ԳԽ012) խաղին («Դիլիջան ՖԱ» թիմը գավաթի խաղարկությունում մասնակցությունից հրաժարվելու) համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ԴՖԱ ՓԲԸ ակումբին հանել գավաթի խաղարկությունից, զրկել Հայաստանի գավաթի հաջորդ խաղարկության մասնակցությունից և տուգանել 500000 ՀՀ դրամ:
Նիստի ամբողջական արձանագրությունն` այստեղ: