Բոսնիա և Հերցեգովինայի Դվորովի քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 2-ին մեկնարկեց կանանց Եվրոպայի Մ-19 2020 առաջնության որակավորման փուլի 10-րդ խմբի մրցաշարը:
Մեկնարկային տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը մրցեց Շվեդիայի կանանց հավաքականի հետ և պարտվեց ոչ-ֆուտբոլային՝ 14:0 հաշվով: Մեր ընտրանին առաջին գոլը բաց թողեց արդեն 2-րդ րոպեին:
15-րդ րոպեին հաշիվն արդեն 5-0 էր: Մինչև առաջին խաղակեսի ավարտ հաշիվը դարձավ գերխոշոր՝ 10-0: Եվս 4 գնդակ խփվեց 2-րդ խաղակեսում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին մեր ընտրանին կխաղա Բելգիայի, իսկ հոկտեմբերի 8-ին՝ Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականների հետ: