«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի վիճակահանության մասին, որի արդյունքում կատալոնական ակումբի մրցակիցը «Պարի Սեն Ժերմենն» է։
«Ուժեղ թիմ է, որի հետ մենք արդեն խաղացել ենք։ Բայց մենք նույնպես ուժեղ ենք։ Այնպես որ, թվում է, որ հավասար զույգ է։
Վերջին տարիներին ՊՍԺ-ն շատ գումար է ծախսել, որպեսզի շանս ունենա լուրջ մրցաշարերում հաղթելու, ինչպիսին է Չեմպիոնների լիգան։ Անցած մրցաշրջանում նրանք եզրափակիչ էին դուրս եկել ու ուզում են խաղալ եզրափակիչում միշտ։
Բայց մենք նույնպես ուզում ենք խաղալ եզրափակիչում։ Ես ակնկալում եմ լավ ու հավասար պայքարի»,-Կումանի խոսքն է մեջբերում AS-ը։