Պորտուգալիայի առաջնության 14-րդ տուրի խաղում «Բենֆիկան» հաղթեց «Ֆամալիկանին»: Դեկտեմբերի 14-ին Լիսաբոնում կայացած հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով ՝ հօգուտ տանտերերի:
39-րդ րոպեին հաշիվը բացեց Կարլոս Վինիցիուսը: Երկրորդ խաղակեսի սկզբում գոլ խփեց Պիցցին, այնուհետև դուբլ ձևակերպեց 63-րդ րոպեին: Խաղի վերջբահաշիվը 89-րդ րոպեին ձևակերպեց Լուկաս Կայոն:
«Բենֆիկան» Պորտուգալիայի առաջնությունում հաղթեց 12-րդ անընդմեջ խաղում և 7 միավորով գերազանցում է «Պորտուին», որը մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է, չնայած որ «վիշապները» պահեստային հանդիպում ունեն: 24 միավորով «Ֆամալիկանը» երրորդն է: