Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել է Հայաստանի տղամարդկանց առաջնության 1-ին խմբի ընտրական մրցաշարը, որին մասնակցում են մինչև 18 տարեկան 8 շախմատիստներ։ Այս մասին տեղեկացնում շախամատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Նախորդ օրերին կայացել են մրցաշարի 1-3-րդ տուրերը։ Կայացած տուրերից հետո աղյուսակը 3 միավորով գլխավորում է Ալեն Երեմյանը։
Էմին Օհանյանը, Էրիկ Չաքրյանը և Արսեն Դավթյանը 2-ական միավորով կիսում են 2-4-րդ հորիզոնականները։
Մրցաշարում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները կնվաճեն 1-ին խմբի մրցաշարի ուղեգրեր։