Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ այսուհետ հուլիսի 20-ը կնշվի որպես Շախմատի միջազգային օր:
Հայաստանի շախմատի ֆեդերացիան` հղում կատարելով Armenpress-ին, հայտնում է, որ ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր հռչակելու մասին բանաձև, որը հեղինակել էր Հայաստանը և համահեղինակվել 54 երկրի կողմից:
Առաջին բանաձևն է, որը մարզաձևի համար միջազգային օր է հռչակում: