Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունում է Լոնդոնի «Տոտենհեմին»:
Հանդիպումը կմեկնարկի ժամը 00:00-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով.
«Բավարիա». 1. Մանուել Նոյեր, 17. Ժերոմ Բոատենգ, 5. Բենջամին Պավար, 32. Ջոշուա Կիմիխ, 19. Ալֆոնսո Դևիս, 10. Ֆիլիպե Կոուտինյո, 8. Խավի Մարտինես, 6. Տյագո Ալկանտարա, 14. Իվան Պերիշիչ, 22. Սերժ Գնաբրի, 29. Կինգսլի Կոման:
«Տոտենհեմ». 22. Պաուլո Գասանիգա, 21. Խուան Ֆոյտ, 16. Կայլ Ուոլկեր, 3. Դենի Ռոուզ, 4. Թոբի Ալդերվեյրելդ, 18. Ջովանի Լո Չելսո, 17. Մուսա Սիսոկո, 15. Էրիկ Դայեր, 19. Ռայան Սեսենյոն, 23. Քրիստիան Էրիկսեն, 27. Լուկաս Մոուրա:
Հիշեցնենք՝ «Բավարիան» և «Տոտենհեմը» արդեն ապահովել են իրենց տեղը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում: Մյունխենցիները առաջին տեղում են՝ 5 տուրից հետո վաստակած 15 միավորով, իսկ «Տոտենհեմը» 10 միավորով երկրորդ տեղում է: