Իտալիայի Ա սերիայի 9-րդ տուրի շրջանակում «Բենեվենտոն» ընդունել էր Թուրինի «Յուվենտուսին»:
Խաղն անցավ թուրինցների տարածքային ու խաղային առավելությամբ: 21-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Ալվարո Մորատան: Առաջին խաղակեսին ավելացված 3-րդ րոպեին Լետiցիան հավասարեցրեց հաշիվն ու դրեց խաղի վերջակետը՝ 1-1:
Այս ոչ-ոքիից հետո «Յուվեն» 15 միավորով 5-րդն է, իսկ «Բենեվենտոն» 10 միավորով 12-րդ հորիզոնականում է: