Ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում «Ալաշկերտի» կազմը համալրվել է առաջին նորեկով:
Ակումբը պայմանագիր է ստորագրել սենեգալցի հենակետային կիսապաշտպան Պապե Աբդու Կամարայի հետ, հայտնում է «Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունը:
28-ամյա ֆուտբոլիստը պաշտպանել է երկու անվանի ակումբների ` Լիեժի «Ստանդարդի» և ֆրանսիական «Վալանսյենի» գույները: Կամարան խաղացել է նաև բելգիական «Սերենգում»:
2018-ից փորձառու կիսապաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Ուրարտու»-ում: