«Այաքսը» գտել է թիմի պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոյի փոխարինողին, տեղեկացնում է Football Insider-ը:
Հաղորդվում է, որ «Քրիսթալ Փելասի» 30-ամյա պաշտպան Պատրիկ վան Անհոլտը կարիերան կարող է շարունակել նիդեռլանդական ակումբում:
Անհոլտի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամռանը և ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել այն:
Հիշեցնենք, որ Վան Անհոլտն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 4 հանդիպման:
Հավելենք, որ Տալյաֆիկոյի ծառայություններով հետաքրքրվում է «Չելսին»: