Լոնդոնի «Արսենալն» այլևս հետաքրքրված չէ «Ինտերի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի ծառայություններով, տեղեկացնում է Sky Italia-ն:
Նախկինում հաղորդվում էր, որ ակումբները կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով: Գրանիտ Ջական պետք է տեղափոխվեր «Ինտեր», իսկ Էրիկսենը ՝ «Արսենալ»:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբի ղեկավարները կարծում են, որ դանիացին իր խաղային որակներով այս պահին չի համապատասխանում «Արսենալի» պահանջներին:
Միկել Արտետայի գլխավորած թիմի ուշադրությունը ուղղվել է «Լիոնի» կիսապաշտպան Ուսեմ Աուարի վրա: