«Ինտերի» պաշտպան Ալեքսանդր Կոլարովը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը։
Սերբ պաշտպանը երեկ է թեստավորվել հավաքականի ճամբարից թիմ վերադառնալուց հետո։ Պատասխանը դրական է եղել։ Հաղորդվում է, որ Կոլարովը առանց սիմպտոմների է տանում հիվանդությունը։
Կոլարովը այս պահին ինքնամեկուսացած է և հետևում է հակահամաճարակային բոլոր կանոններին։