«Նապոլիի» հարձակվող Իրվինգ Լոսանոն խոսել է իր ապագայի մասին:
«Երբ խաղում էի ՊՍՎ-ում, ցանկանում էի ուժերս փորձել ավելի ուժեղ առաջնությունում: Իտալական ֆուտբոլը բարդ է, բայց ինձ դուր է գալիս: Երբեք հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ կարող է լինել ապագայում: Մի շարք թիմեր կան, որտեղ կցանկանայի խաղալ: Օրինակ, «Բարսելոնան»,-ասել է Լոզանոն:
25-ամյա հարձակվողն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 6 խաղի՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Տեղեկացնենք, որ մեքսիկացու գործող պայմանագիրը նեապոլյան ակումբի հետ սահմանված է մինչև 2024 թվականին: