Լեհ հարձակվող Քշիշտոֆ Պենտեկը «Միլանից» կարող է տեղափոխվել «Բարսելոնայ» և փոխարինել Լուիս Սուարեսին, հաղորդում է Calciomercato-ն:
Ուրուգվայցին հունվարին կդառնա 33 տարեկան, բացի այդ, վերջին մեկուկես տարում նրա խաղում զգալի հետընթաց է նկատվել։ Կատալոնական ակումբի ղեկավարները հասկանում են, որ այդ տարիքում Լուիսին հեշտ չի լինի վերադառնալ մարզավիճակի գագաթնակետին, այդ պատճառով մտադիր են փոխարինող ձեռք բերել առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Հավակնորդների թվում են Մարիո Մանջուկիչը, Տիմո Վերները, Հայմե Մատան «Խետաֆեից» և Քշիշտոֆ Պենտեկը:
Լեհ հարձակվողն ակումբի առաջնային նպատակն է։ Աղբյուրը հայտնում է, որ իսպանական գրանդը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 50 միլիոն եվրո: