Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին վնասվածքի պատճառով բաց կթողնի Ազգերի լիգայի՝ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ հանդիպումը:
Ավելի վաղ հայտնի էր, որ դարձել, որ ֆուտբոլիստը բաց կթողնի նաեւ Լեհաստանի հետ հանդիպումը:
«Ես կցանկանայի խաղալ, բայց, ցավոք, չեմ կարող: Վնասվածքից հետո ցավը սկսեց ուժեղանալ, այդ պատճառով ստիպված եմ բաց թողնել հավաքականի խաղերը»,-Բոնուչիի խոսքերն է փոխանցում calciomercato.com-ը:
Իտալիայի հավաքականն այսօր սեփական հարկի տակ կընդունի Լեհաստանի ընտրանուն, իսկ նոյեմբերի 18-ին արտագնա խաղում կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի հետ: