«Յուվենտուսի» ղեկավարությունը գալիք տարի կարող է բաժանվել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից: Այս մասին հաղորդում է TuttoMercatoWeb- ը:
Հաղորդվում է, որ պատճառը ակումբի ֆինանսական դժվարություններն են, որոնք առաջացել են կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
Կողմերի պայամնագիրը ուժի մեջ է մինչեւ 2022 թվականի ամառ: