«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է Corriere dello Sport-ի պաստառի մասին․
Թերթը նախապես հայտնել էր «Ինտեր»-«Ռոմա» հանդիպման մասին՝ Ռոմելու Լուկակուի և Քրիս Սմոլինգի շապիկով ՝ «Black Friday» վերնագրով: Նման վերնագրով հրապարակումը քննադատվեց ինչպես ակումբների, այնպես էլ խաղացողների կողմից:
«Առաջին հերթին, երբ տեսնում ենք այս թերթը, ասում ենք՝ «Լու՞րջ: Իսկապես Դա հնարավո՞ր է»: Սա ամենավատ պաստառն է, որը ես երբևէ տեսել եմ:
Իհարկե, մենք կապվեցինք Քրիսի հետ `պարզապես տեղեկացնելու համար, որ մենք նրան աջակցում ենք: Ռոմելուի հետ նույնպես խոսել ենք։
Ես այս ոլորտում չեմ աշխատում, բայց անհավատալի է: Համենայն դեպս այսպիսի բան Անգլիայում չենք տեսնի: Մենք նկատում ենք շատ այլ բաներ: Նման բաները պետք է դադարեցվեն», — ասել է Սուլշերը: