Ամստերդամի «Այաքսի» 11 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերը դրական արդյունք են տվել, տեղեկացնում է RTL-ը:
Ակումբում այդ լուրը դեռ չեն հաստատել, բայց հայտնի է ՝ ՉԼ-ի «Միտյուլանդի» դեմ խաղին «Այաքսը» ներկայանալու է 17 ֆուտբոլիստներով:
Թիմի դարպասը պաշտպանելու է երիտասարդ Կել Սխարպենը, ով նիդեռլանդական ակումբի միակ առողջ դարպասապահն է:
Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է վաղը ՝ նոյեմբերի 3-ին: