«Սոչին» նախապատրաստվում է «Ռուբինի» հետ հանդիպմանը բնականոն հունով և պատրաստ է առաջիկա խաղին: Անգինայով հիվանդ միայն 3 խաղացող են այժմ գտնվում լազարեթում, մնացածը մասնակցում են մարզումներին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին տեղեկություն տարածվեց, որ «Սոչիում» տեղի է ունեցել անգինայի համաճարակ, և հիմնական կազմի 10 խաղացողներ հիվանդացել են: Ֆորսմաժորային այս հանգամանքների կապակցությամբ «Սոչիի» և «Օրենբուրգի» 18-րդ տուրի հանդիպումը հետաձգվել է:
«Սոչի» – «Ռուբին» հանդիպումը կկայանա կիրակի, դեկտեմբերի 8-ին, «Ֆիշտ» մարզադաշտում: