«Ուրարտու» ՖԱ-ի և թիմի կիսապաշտպաններ Ադամու Աբդուլահիի և Միլոշ Նիկոլիչի միջև պայմանագրերը խզվել են փոխադարձ համաձայնությամբ:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Նիգերիացի ֆուտբոլիստը «Ուրարտուի» կազմը համալրել է 2018 թվականից: Այս ընթացքում նա անցկացրել է 21 խաղ, դարձել 1 գոլի հեղինակ:
Իսկ սերբ պաշտպանը «Ուրարտուի» կազմը համալրել է 2019 թվականի հուլիսից: Այս ընթացքում նա անցկացրել է 11 խաղ, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Ակումբը շնորհակալություն է հայտնում Նիկոլիչին ու Աբդուլահիին թիմի կազմում անցկացրած խաղերի համար, ու մաղթում հաջողություն հետագա կարիերայում: