«Ուրարտու» ՖԱ-ը և թիմի կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը փոխադարձ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Սերբ կիսապաշտպանը «Ուրարտուի» կազմը համալրել է 2018 թվականի հուլիսից: Այս ընթացքում նա անցկացրել է 29 խաղ, դարձել 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Ակումբը շնորհակալություն է հայտնում Ստանոևիչին թիմի կազմում անցկացրած խաղերի համար, ու մաղթում հաջողություն հետագա կարիերայում: