Ավստրիական «Զալցբուրգի» առաջատար Էրլինգ Հոլանդը հետաքրքրել է եվրոպական գերակումբների մի ամբողջ բանակի: Այս անգամ Հոլանդի տրանսֆերի համար կպայքարի նաև Դորտմունդի «Բորուսիան», որը նորվեգացի «հսկայի» համար կառաջարկի 30 միլիոն եվրո:
Ավելացնենք, որ 19-ամյա ռմբարկուի ծառայություններով հետաքրքրված է նաև « Մանչեսթեր Յունայթեդը», Մադրիդի «Ռեալը», գերմանական «Լայպցիգը» և Թուրինի «Յուվենթուսը»: