«Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեկերը մեկնաբանել է Լև Յաշինի անվան մրցանակը:
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտանիքիս, կնոջս, ով միշտ և ամենուր ինձ աջակցում է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ծնողներիս, որոնք հիմա Բրազիլիայում են, և Աստծուն: Մեծ պատիվ է, որ 2019 թվականին կարողացա հաղթել Չեմպիոնների լիգայում ու այսքան անհատական մրցանակների արժանանալ:
Ինձ երջանիկ ու շնորհակալ եմ զգում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս ու «Լիվերպուլի» ամբողջ անձնակազմին: Շատ շնորհակալ եմ»,- Ալիսոնի խոսքերն է փոխանցում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը: