ArmSport-ը նոր հարցում է սկսում Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի վերաբերյալ:
Արոնյանը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մասնակցում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը: Քառորդ եզրափակչի առաջին և երկրորդ պարտիաներում Արոնյանը և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը չեն պարզել հաղթողին:
Քառորդ եզրափակիչի այս դիմակայության հաղթողը կորոշվի թայ-բրեյքում, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին:
Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:
ArmSport-ի քվեարկությանը կարող եք մասնակցել կայքի աջ հատվածում: