Իտալական «Բրեշիայի» նախագահ Մասիմո Չելինոն մեկնաբանել է ակումբի հարձակվող Մարիո Բալոտելիի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ավելի վաղ նախագահն ասել էր.
«Բալոտելին սև է և աշխատում է ինքն իրեն սպիտակեցնել»:
Ավելի ուշ «Բրեշիան» հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Չելինոն կատակում է, և նրա կատակն էլ սխալ է հասկացվել:
«Ես ուզում էի հարթել իրավիճակը , միգուցե շատ հեռու գնացի: Ես Մարիոյին չեմ վիրավորել: Երբ իմ կատակն այսպես մեկնաբանվեց, ես ավելի շատ անհանգստացա, թե ինչպես կհասկանա այս ամենը Բալոտելին: Իմ արտահայտությունը դուրս էր բերվել համատեքստից, բայց, ակնհայտորեն, նման բան ասելը հիմարություն էր:
Մարիոն տխուր է, քանի որ չի կարող արտահայտվել ֆուտբոլի օգնությամբ: Մարիոն կարող է թվալ որպես մարտիկ, որը կարող է հաղթել բոլորին, բայց նա այդպիսին չէ: Գուցե եթե նա ցույց տա, որ տառապում է, որ խոցելի է, մարդիկ հասկանան իրեն: Նրան պետք է ավելի շատ սեր, քան թվում է:
Հունվարին նա կարող է հեռանալ անվճար, բայց ես ուզում եմ, որ Մարիոն մնա, քանի որ եթե նա հեռանա, մենք բոլորս կպարտվենք:
Մարիո՛, մնա «Բրեշիայում» և ցույց տուր, որ եկել ես այստեղ, որպեսզի օգնես մեզ հաղթել», — ասել է Չելինոն Le Iene ծրագրում: